Երանոս (Գեղարքունիքի մարզ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երանոս | |||
Երանոս գյուղի մուտքի կամարը, կառուցվել է 2013 թ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Մարտունու շրջան | ||
Հիմնադրված է | 1828-1830 թ. | ||
ԲԾՄ | 2007±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲5479 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Երանոս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գյուղը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, մարզկենտրոն Գավառից 25 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա։ Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։
Երանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է “խաղաղասեր” կամ “խաղաղարար”։ Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մսուր մանկապարտեզ, կոմունալ տնտեսություն, ընտանեկան բժշկության ամբուլատորիա, առևտրի և սպասարկման օբյեկտներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Երանոսի մշտական բնակչությունը կազմել է 5479, առկա բնակչությունը՝ 3541 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 թթ. Ալաշկերտի գյուղերից[3]։ Երանոսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։ Եկել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից, սակայն գյուղը ունի ավելի հին պատմություն։
Հուշարձանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային մասում կա երկու ամրոց՝ ՙՆեղ բողազ (մ.թ.ա 3-րդ հազարամյակ)՚ և ՙՇեն դվոր (մ.թ.ա 2-րդ -1-ին հազարամյակ)՚։ Գյուղում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր (1215 թ.), Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սուրբ Սոֆյա մատուռներ, դամբարաններ և 15-17-րդ դարերի խաչքարեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կլիման ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը։ Տղամարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 211
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 74. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանոս (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։ |
|
|